14 02 2024

Այս դասագրքերով պատրաստվում է երկիր և հող հանձնող էլիտա. «Զարթոնք» թերթի խմբագիր



Սփյուռքի մեջ մենք հայ ենք մեծացել «Հայոց պատմություն» և «Հայոց լեզու» դասագրքերով: Այս մասին ԿԳՄՍ նախարարության դիմաց 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի խոտանման և նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ հայտարարել է «Զարթոնք» թերթի խմբագիր Սևակ Հակոբյանը:

«Մենք Սփյուռքի մեջ հայ ենք մեծացել՝ նայելով այստեղի ժողովրդին: Այս դասագրքերով այդ մտավորականությունը չի պատրաստվի, այս դասագրքերով պատրաստվում է երկիր հանձնող, հող հանձնող, այսպես կոչված, էլիտա, որին էլիտայից բացի ամեն ինչ կարելի է կոչել»,- նշել է նա: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ