07 02 2024

ՔՊ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահների հանդիպումը



Ցանկացած կոնտակտ, որը միտված է և կնպաստի խաղաղության գործընթացի ամրապնդմանը, մենք ակնհայտորեն չենք խորշում, ողջունում ենք: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին:

«Միջխորհրդարանական միության շրջանակներում, այո, գիտեմ ինչի մասին է խոսքը: Այս հարցում խորհուրդ կտամ մի փոքր սպասել»,- նշել է նա:

Անդրադառնալով նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՔՊ վարչության նիստին Ալեն Սիմոնյանի չմասնակցելուն՝ Պապոյանը նշել է, որ վարչության այն անդամները, որոնք ավելի կարևոր պետական գործեր են ունենում, չեն կարողանում մասնակցել կուսակցական նիստերին, որովհետև պետությունն ավելի կարևոր է, քան կուսակցությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ