16 01 2024

ՀՀ-ում պիտի սահմանվի «վաստակավոր սուտասանի» կոչում. Հայկ Մամիջանյան



Հայաստանում կա մի կոչում, որ վստահաբար պետք է սահմանվի, դա «վաստակավոր սուտասանի» կոչումն է: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

««Եկեք հասկանանք՝ ո՞վ է հավակնում այդ կոչմանը: Օրինակ մի մարդ, ով իշխանության գալով՝ խոստացավ սեփական կետից սկսել բանակցությունները, բայց մինչև հիմա մեղադրում է նախկիններին, ընդ որում՝ անգրագիտաբար է մեղադրում իր բացթողումների ու կորսուտների համար: Գուցե այն մարդը, ով ասաց՝ Արցախը Հայաստան է ու վերջ, իսկ դրանից մի քանի տարի հետո Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:

Գուցե այն մարդը, որը խոսում էր Արցախի քաղաքացիների իրավունքներից ու ազատություններից, բայց բախտի քմահաճույքին թողեց նրանց: Գուցե այն մարդը, որը խոստանում էր խաղաղության դարաշրջան, բայց էդ դարաշրջանում հարյուրավոր զոհեր եղան...»,- նշեց Մամիջանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ