27 12 2023

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային արդի հարցեր. ՌԴ ԱԳՆ

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային արդի հարցեր. ՌԴ ԱԳՆ

Դեկտեմբերի 26-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Տարբեր մակարդակներում շփումները զարգացնելու նպատակով քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ