21 12 2023

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ժամանել է Երևան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ժամանել է Երևան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ժամանել է Երևան: Նա կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ քննարկելու կազմակերպության՝ Մինսկում կայացած գագաթնաժողովի արդյունքները: Ավելի վաղ հաղորդվել է, որ նախատեսվում է քննարկել 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համատեղ նիստի արդյունքները:

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ նիստերը բոյկոտելուց բացի, տարեսկզբին Հայաստանի տարածքում չընդունեց կառույցի զորավարժությունները, հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, իսկ սեպտեմբերին հետ կանչեց ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին և մինչ օրս նոր դեսպան չի նշանակել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ