21 12 2023

ԱՄՆ դեսպանը դիտել է «Մարդուկ-ջարդուկ» ներկայացումը, բայց թատրոնում

ԱՄՆ դեսպանը դիտել է «Մարդուկ-ջարդուկ» ներկայացումը, բայց թատրոնում

Այս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինն այցելեց Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն՝ դիտելու «Մարդուկ-ջարդուկ» բալետային ներկայացումը։

Ինչպես տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից, այցը կազմակերպել էր բալետի ականավոր պարուհի և ԱՄՆ փոխանակման ծրագրի շրջանավարտ Մարիաննա Պողոսյանը:

«Ուրախ եմ ներկա գտնվելու «Մարդուկ-ջարդուկ» ներկայացմանը, ինչը տոնական սիրված ավանդույթ է թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում։ Մեծապես տպավորված եմ բարձր վարպետությամբ և ստեղծարարությամբ, որի շնորհիվ կարողացա զգալ Սուրբ Ծննդյան ոգին։ Կեցցե՛ն բոլոր պարողներն իրենց հիանալի կատարման համար», - ասաց դեսպան Քվինը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ