10 12 2023

Հայաստանը պատրաստ է մինչև դեկտեմբերի վերջ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը պատրաստ է մինչև դեկտեմբերի վերջ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ․ Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրի 70 տոկոսը համաձայնեցված է, և քաղաքական կամք լինելու դեպքում հնարավոր է շատ կարճ ժամկետում այն ստորագրվի: Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը․

ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները կարող են շարունակվել տարբեր ձևաչափերով: Նա հիշեցրել է, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար և սպասում են ադրբեջանական կողմի արձագանքին:

Գրիգորյանը նաև մեկնաբանել է Ալիևի «պահանջն» այն մասին, որ խաղաղության պայմանագիր կնքելու համար 300 հազար ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստան՝ մշտական բնակության․

«Կան նաև վերջնականապես չհամաձայնեցված այլ կետեր։ Առաջիկայում սպասվող ԱԳ նախարարների հանդիպմանը հնարավորություն կտա լուծումներ գտնել բոլոր հարցերի շուրջ։ Հայաստանը պատրաստ է լուծումներ փնտրել և ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը։ Վերջին տարբերակը (խաղաղության համաձայնագրի - խմբ.), որը Հայաստանն ուղարկել է Ադրբեջանին, կապված է որոշակի հարցերի հետ, և մենք պատրաստ ենք շարունակել: Քաղաքական կամքի դեպքում պայմանական մեկ ամսվա ընթացքում կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիրը», - ասել է Գրիգորյանը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ