30 11 2023

Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը

Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը

Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների`  Սկոպյեում կայացած հերթական աշխատանքային հանդիպմանը: Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: ՀՀ ԱԳՆ-ից այլ մանրամասներ չեն հայտնում:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին` նոյեմբերի 30-ին, Սկոպյեում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ