13 11 2023

Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը շրջանցում օրենքը․ Սամվել Հակոբյան

Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը շրջանցում օրենքը․ Սամվել Հակոբյան

Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձման ոչ իրավաչափության հայցով դիմել եմ դատարան: «Մայր Հայաստան» դաշինքը պահանջում է դատարանից պարտավորեցնել ավագանուն անցկացնել Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ևս մեկ նիստ, որը իրավազոր կլինի:
Իրավազորությունը պահանջում է Երևանի ավագանու առնվազն 33 անդամի մասնակցություն այդ նիստին: Մինչդեռ հոկտեմբերի 13-ին Տիգրան Ավինյանը ստանձնել է քաղաքապետի լիազորությունները և երդման արարողություն իրականացրել 33-ից պակաս ավագանիների ներկայությամբ: Դա նշանակում է, որ նա ապօրինաբար է ստանձնել քաղաքապետի լիազորոթյունները՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:
Տեղին է հիշեցնելը, որ Տիգրան Ավինյանից առաջ քաղաքապետ աշխատած Հրաչյա Սարգսյանը, Հայկ Մարությանը, Տարոն Մարգարյանն իրենց լիազորությունները ստանձնել են օրենքով սահմանված կարգով՝ ավագանու հատուկ նիստում, որին մասնակցել են ավագանիների կեսից ավելին, այսինքն՝ նիստի իրավազորությունն ապահովվել է (այդ նիստերի տեսագրությունները կտեղադրեմ մեկնաբանություններում):
Թե ինչու է Տիգրան Ավինյանն օրենքի խախտումով ու մեծ ծախսերով ստանձնել քաղաքապետի լիազորությունները, կարելի է ենթադրել: Թերևս իրեն հաջողվել էր պայմանավորվածություններ ձեռք բերել քաղաքապետ ընտրվելու համար անհրաժեշտ քվորումի ապահովման մասով ու դրանից հետո մոռացել է, որ ևս մեկ պայմանավորվածություն էլ անհրաժեշտ է երդման արարողության համար: Եթե այլ վարկած կա, կպարզենք դատական գործընթացի ժամանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ