09 11 2023

Արցախի կորուստը ամեն մի հայի համար պետք է անձնական ողբերգություն լինի. Միքայել Աջապահյան

Արցախի կորուստը ամեն մի հայի համար պետք է անձնական ողբերգություն լինի. Միքայել Աջապահյան

Պայմանական է ասել, որ երեք տարի առաջ պատերազմն ավարտվել է. պատերազմը չի ավարտվել, շարունակվում է, խայտառակությունը, նվաստացումն ու պարտությունների շարանն անվերջ շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի հեռտ զրույցում նշեց Հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

Դիտրկմանը, որ այսօր բարձրաստիճան պաշտոնյաները չայցելեցին Եռաբլուր, նա ասաց. «Ավելի լավ, որ չայցելեցին, երանի երբեք չայցելեն, որովհետեւ իրենք արժանի էլ չեն այդ հողը կոխելու: Ընդհակառակը, նրանց չպետք է թույլ տալ, որ մտնեն «Եռաբլուր»: Նրանց այս երեք տարվա գործողությունները  «Եռաբլուրի» հերոս տղաների արածի զրոյացումն է: Արցախի կորուստը ամեն մի հայի համար պետք է անձնական ողբերգություն լինի: Ցավոք, կա մի հատված, որի համար դա ողբերգություն չի: Կամ ջայլամական մոտեցում ենց ուցաբերում՝ ասելով, թե Արցախը արդեն իսկ Հայաստան չէր: Այդ ասողներին ինչպե՞ս կարելի է հայ համարել: Եթե հայ էլ են՝ դավաճան են»:

Անդրադառնալով Ադրբեջանի պահվածքին, Աջապահյանն ասաց.«Ալիեւը ճիշտ է վարվում, ինքը մեզ ցույց է տալիս, թե մենք ինչպես պետք է վարվեինք 1994-ին, երբ մենք հաղթած էինք: Ալիեւի պահանջները գնալով խստանալու են, պահանջվելու են այդ անկլավային գյուղերը, պահանջվելու է միջանցք, թուրքերի վերադարձ եւ այլն: Քանի դեռ սրանք հայտարարում են, որ  խաղաղության օրակարգով են գնում, խաղաղության խաչմերուկ են քարոզում... ի դեպ, խաչմերուկը չի կարող լինել խաղաղության, դա հիմարություն է: Խաղաղությունից առաջ հաշտությունն է կարեւոր, եթե հաշտություն չկա, չի կարող լինել խաղաղություն, իսկ հաշտության բոլոր կամուրջները խորտակված են: Հաշտություն հնարավոր էր այն դեպքում, եթե Արցախը մնար հայկական»:

Հարցին,թ ե այս պայմաններում ի՞նչ պետք է անի Հայաստանը, նա պատասխանեց. «Դա պետք էր անել 1994-ից հետո, հիմա արդեն ոչինչ չի կարելի անել, միակ բանը տեսական ՝ զորանալ, ունենալ ավելի ուժեղ բանակ, քան հարեւանները: Դա հնարավո՞ր է: Հնարավոր է, բայց ռեալ չի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ