26 10 2023

Արցախի հակամարտությունը լուծված չէ. Սեյրան Օհանյան



«Դեռ շատ տաք ենք, բայց մեր ամբողջ պատմության ընթացքում  դրոշմված է լինելու այս ժամանակահատվածը՝ որպես դժվար ու մեր համար շատ բարդ ժամանակահատված»,- ԱԺ ճեօպազրույցի ժամնակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ  ՀՀ-ի շուրջ անվտանգության միջավայրը տարեցտարի ավելի փխրուն ու վտանգավոր է դառնում:

«Ակնհայտ է՝ Ադրբեջանի ապօրինի հանցագործ գործողությունների արդյունք է, և որքան էլ միջազգային հանրությունը, մեզ աջակից շատ-շատ երկրներ այդ ամենի մասին արտահայտվում են, գետնի վրա Ադրբեջանը շարունակում է ապօրինի գործողությունները և ուժի լեզվով խոսելու վարքագիը։ Այս ամենը տեղի է ունենում և ունեցել ՀՀ իշխանությունների անգրագետ, ապիկար և շատ ժամանակահատվածներում դավաճանական կեցվածքի շնորհիվ», - ասաց նա։

Սեյրան Օհանյանը նշեց, որ ինչպես ինքը, այնպես էլ մեր հայրենակիցների մեծ մասը գտնում են, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ։

«Արցախը հայաթափելով՝ խնդիրը չի լուծվել։ Մենք պետք է փաստենք, որ նրա սուբյեկտայնության պահպանման և նրա ժողովրդի անվտանգության ապահովման և ինչու չէ՝ նաև Արցախի տարածքին տեր կանգնելու հետագային միտված մեր գործողություններում բանակցությունները, գոյություն ունեցող համապատասխան ձևաչափով, այլընտրանք չունեն», - ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ