25 10 2023

Ալիևը ժամանակ չի գտել հանդիպման, մենք հիմա էլ պատրաստ ենք. Արարատ Միրզոյան



ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ժամանակ չի ունեցել:

«Ակնհայտ է, որ ժամանակ չի գտել Ադրբեջանի նախագահը, քանի որ մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը:

Հուսամ` իսկապես, խնդիրը կոնկրետ ժամկետներն են ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին», - ասաց Միրզոյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ