23 10 2023

Թեհրանում մեկնարկել են «3+2» ֆորմատով բանակցությունները

Թեհրանում մեկնարկել են «3+2» ֆորմատով բանակցությունները

Թեհրանում մեկնարկել է «3+3» հարթակի հանդիպումը: Նշենք, որ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է այսօր Թեհրանում կայանալիք  «3+3» ձևաչափով հանդիպմանը։

«Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների քննարկման նպատակով այսօր Թեհրանում տեղի կունենա «3+3» երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։ «Խաղաղության, համագործակցության և առաջընթացի հերթը Հարավային Կովկասում» խորագրով հանդիպումը կարող է լինել տարածաշրջանային դերակատարների և հարևանների մասնակցությամբ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և մարտահրավերներին վերջ տալու ճանապարհի հիմնաքարը»,-գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ