19 10 2023

ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ ի աջակցություն պաղեստինցիների ակցիային 10 հազ․ մարդ է մասնակցել

ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ ի աջակցություն պաղեստինցիների ակցիային 10 հազ․ մարդ է մասնակցել

Վաշինգթոնում հաջակցություն պաղեստինցիների ակցիայի ժամանակ 500 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնել է Jewish Voice for peace կազմակերպությունը։ Փողոց է դուրս եկել ավելի քան 10 000 մարդ։

Ցուցարարները Կոնգրեսին կոչ են արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար հաստատելու համար և դժգոհություն են հայտնել ԱՄՆ իշխանություններից։

Որոշ ցուցարարներ ձերբակալվել են Կոնգրեսի կողմից ցույցերի անցկացման արգելքի պատճառով: Երեք մարդ կասկածվում է ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու մեջ։

Ավելի վաղ Jewish Voice for peace կազմակերպության ակտիվիստները ներխուժել էին Կոնգրեսի շենք։ Կապիտոլիումի ոստիկանությունը ձերբակալել է շենք ներխուժած անձանց և ցրել ակցիան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ