05 09 2023

Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն ժողովրդին տանում է ցեղասպանության իրեն փրկելու համար. Երվանդ Բոզոյան



Նիկոլ Փաշինյանն իր իշխանության և իր անձնական փրկության համար ամեն ինչ անում է, որ անվտանգային համակարգը փոխի: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» դաշինքւ անդամ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում նորից ակտիվացած հակառուսական քարոզին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու կոչերին:

«Փաշինյանը փորձում է նախապատրաստել հանրությանը Թուրքիայի տիրապետության տակ անցնելուն: Թուրքիան 100 տարի առաջ լուծեց Արևմտյան Հայաստանի հարցը, հիմա սպասում է, թե երբ կլուծի Արևելյան Հայաստանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով: Ժողովուրդը պետք է սա հասկանա: Նիկոլ Փաշինյանը իր անձնական փրկության համար զոհաբերում է մի ամբողջ պետություն և ժողովուրդ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ