11 07 2023

Փաստաբանները Կարեն Անդրեասյանին 10 օր ժամանակ տվեցին

Փաստաբանները Կարեն Անդրեասյանին 10 օր ժամանակ տվեցին

Բոլորիս հայտնի է, որ վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհուրդն իր նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ ամբողջությամբ շեղվել է սահմանադրական առաքելությունից ու դարձել դատավորներին պատժող մարմին։ Այդ ամենն ուղեկցվում է նաև փաստաբանների իրավունքների անհիմն, ակնհայտ խախտումներով։ Վերջին ձայնագրությունից բոլորիս համար պարզ դարձավ, որ փաստաբանները ներկա լինելով ԲԴԽ շենքում, չեն մասնակցել նիստին։ Այս մասին ԲԴԽ-ի դիմաց ասաց  Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը։

Նրա խոսքով, շատ գործող դատավորներ են ցանկացել մասնակցել բողոքի ակցիային, սակայն փաստաբանները հորդորել են չգալ։

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ փաստաբանն ասաց, վստահ է՝ նա տեղյակ չէ Կարեն Անդրեասյանի՝ դատավորների նկատմամբ իրականացվող հակաօրինական քայլերից, որոնք հետո արժանանալու են ՄԻԵԴ-ի գնահատականին։

«Կարեն Անդրեասյանը ռեալ սպառնալիք է իրավական անվտանգության դեմ, նա այս դատական համակարգի չարիքն է, նպատակ ունի ամբողջությամբ քանդել ու կազմալուծել դատական իշխանությունը։ Կարեն Անդրեասյան, քանի դեռ չի խորացել հանցագործությունների բնույթը, առաջարկում եմ հրաժարական տալ ու ԲԴԽ-ն ազատել Ձեր ներկայությունից։ Ձեզ այսօրվանից տրվում է 10 օր հրաժարական ներկայացնելու համար, հակառակ դեպքում կլինեն ավելի լուրջ ակցիաներ»,-ասաց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ