16 06 2023

Մեղրին փոխանակելու թեզը սկսել են տարածել Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ ակտիվիստները և հիմա՝ Նիկոլ Փաշինյանը․ Խաչատրյան



 «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց, որ երեկ  խորհրդարանում մի քանի ակնհայտ  բլեֆ է հնչել՝ կետ առ կետ անդրադառնալով դրանց․

«Առաջինը վերաբերվում էր, այսպես կոչված, տարածքային փոխանակմանը ՝ Մեղրիի, Արցախի հետ․ որևէ աղբյուրի վրա իրենք հղում չեն անում, փոխարենը ես մի քանի աղբյուր կնշեմ։ Մասնավորապես, Միջազգային ճգնաժամային խումբը 2005 թվականի հոկտեմբերի 15-ին արված զեկույցի մեջ Քի Վեսթյան բանակցությունների մասին հստակ տվյալներ է տալիս, համաձայն որի՝ Հայաստանն իր ինքնիշխանությունն է հաստատում Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի նկատմամբ, փոխարենը Ադրբեջանին տրամադրելով ընդամենը ճանապարհ, սուվերեն ճանապարհ։ Եվ շատ հետաքրքիր բան են ասում՝ տարածքային փոխանակման գաղափարը իրենց ներկայացրել են ադրբեջանցիները, իբր այդ համաձայնությունը ձեռք է բերվել Սադարակում 1999 թվականին, բայց իրենք բառացի գրում են, որ ադրբեջանցիները որեւէ հիմնավորող փաստաթուղթ չեն ասում։ Այդ թեզը Հայաստանում սկսել են տարածել Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ ակտիվիստները և հիմա Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Նա այլ փաստեր ու այլ միջազգային գործիչների հայտարարություններ էլ մեջբերեց։

Անդրադառնալով սեփականաշնորհված ձեռնարկությունների մասին ՔՊ-ականների հայտարարություններին՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Այդ ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհվում էին, թալանվել էին 1990-ականների սկզբներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ