07 06 2023

ՀԱՊԿ-ը համաձայնեցրել է առաջիկա 5 զորավարժության ծրագիրը

ՀԱՊԿ-ը համաձայնեցրել է առաջիկա 5 զորավարժության ծրագիրը

Բրեստում կայացած շտաբային բանակցությունների մասնակիցները համաձայնեցրել են  ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման ծրագրերը և կատարել տարածքի հետախուզություն։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն։

«Բրեստ քաղաքում տեղի են ունեցել երկրորդ շտաբային բանակցությունները ՀԱՊԿ-ի համատեղ և հատուկ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շուրջ, համաձայնեցվել են պլանների հիմքերը, կատարվել է տարածքների հետախուզում, ստորագրվել է արձանագրություն՝ արտացոլելով բոլոր կողմերի ընդհանուր տեսակետը գալիք իրադարձությունների վերաբերյալ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է Ռևենկոն Twitter-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ