24 05 2023

Հիշեցի բոցաշունչ ու ցինիկ ժպիտով ուղերձը Շուշիից, որին հաջորդեց բերդաքաղաքի խայտառակ հանձնումը․ Վահե Սարգսյան

Հիշեցի բոցաշունչ ու ցինիկ ժպիտով ուղերձը Շուշիից, որին հաջորդեց բերդաքաղաքի խայտառակ հանձնումը․ Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ղարաբաղի փոքրիկ Նիկոլի բոցաշունչ ուղերձը հենց տեսա` հիշեցի Արցախը հանձնող խունտայի վերարտադրության գիշերվա էս նկարի բարոյական, պատմական ու քաղաքական նրբերանգները (2021, հունիսի 20)։
Հիշեցի նաև իր նույնքան բոցաշունչ ու ցինիկ ժպիտով ուղերձը Շուշիից, որին հաջորդեց բերդաքաղաքի խայտառակ հանձնումը։
Հասկանում եմ` բոլորն են ուզում պատմության մեջ չմնալ իբր մանր ու խոշոր դավաճաններ ու հայրենավաճառներ, և Մեծ աղետների ու դավաճանության շեմին շնագայլի (ռուս.` шакал) հոտառությամբ ամեն ինչ փորձում են ծածկել, կոծկել, անձնազոհության միրաժ ստեղծել։
Բայց ախր պատմությունը մի վատ բնավորություն էլ ունի` ամեն ինչ անթեղում է, և մի օր այս ուղերձների տակից, ինչպես հալվող ձյան ծածկած աղբը, բացվելու է այդ ամենը։ Չկասկածեք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ