25 04 2023

«Ազատ Արցախը ողջունում է ձեզ»-ին փոխարինում է «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» ցուցանակը

«Ազատ Արցախը ողջունում է ձեզ»-ին փոխարինում է «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» ցուցանակը

 

Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում տեղադրել է «Ուշադրություն, դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» ցուցանակը։

Հիշեցնենք, որ հանձնելով տարածքը՝ հայկական կողմն անգամ ցուցանակը չէր հանել, որն արդյունքում վնասեցին ադրբեջանցիները։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցիներն առաջ են եկել նաև Տեղ գյուղի վարչական տարածքում։ Իսկ ապրիլի 23-ին Ադրբեջանը արգելափակել է նաև Արցախի Հակարիի կամուրջը։ Մի քանի գյուղերում ելումուտը անհնար է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ