20 02 2023

Ի վիճակի՞ ենք նորից ոտքի կանգնել, հեռացնել դավաճաններին, ազատագրել Արցախը․ Ավետիք Իշխանյան

Ի վիճակի՞ ենք նորից ոտքի կանգնել, հեռացնել դավաճաններին, ազատագրել Արցախը․ Ավետիք Իշխանյան

 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր լրացավ արցախյան շարժման 35 տարին։ Արցախյան շարժումը հիմք դրեց ոչ միայն Արցախի ազատագրմանը, այլև  հայոց պետականությանը։ Այո՛, արցախյան շարժումը հայ ժողովրդի մեջ արթնացրեց արժանապատվության զգացումը, վտանգի մեջ հայտված հայրենակիցներին օգնության շտապելը, սեփական ճակատագիրը տնօրինելու կամքը։  Եվ հենց այդ համազգային զարթոնքը հաղթեց և մարդկային քանակով  և զենքով, մեզ գերազանցող թշնամուն ՝ ազատագրելով Արցախը։

Եվ ի՞նչ․․․Տարիների ընթացքում, թշնամին աշխատեց մեր թիկունքում, հավաքագրելով հայրենիքը վաճառելու պատրաստ դավաճանների և հասավ հաջողության։

Հարց բոլորին․

-Ի վիճակի՞ ենք նորից ոտքի կանգնել, հեռացնել դավաճաններին, ազատագրել Արցախը, վերականգնել մեր արժանապատվությունը։

Հարցը դրված է կամ  կամ սկզբունքով։ Կամ ոտքի ենք կանգնում, կամ վերջնականապես կորցնում հայրենիքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ