09 02 2023

Կապացուցենք, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք բացառում են նրա հետագա պաշտոնավարումը ՍԴ դատավորի պաշտոնում․ Արսեն Բաբայան

Կապացուցենք, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք բացառում են նրա հետագա պաշտոնավարումը ՍԴ դատավորի պաշտոնում․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումների մասին ես և իմ գործընկեր, փաստաբան Սոս Հակոբյանը վերջին օրերին բավականին շատ խոսել ենք:
Վերջին հարցազրույցներիցս մեկում տեղեկացրեցի, որ մեր կողմից իրականացվում է խորացված ուսումնասիրություն, որի ավարտից հետո հանդես կգանք լրացուցիչ պարզաբանումներով և բացահայտումներով:
Եկել է ժամանակը․․․
Հարգելի լրագրողներ, ես և Sos Hakobyanը վաղը (10.02.2023թ․), ժամը 16:30-ին պատրաստվում ենք ձեզ հետ հրապարակային քննարկումների միջոցով հանրությանը ներկայացնել արդեն ավարտված ուսումնասիրությունների արդյունքները: Խոստանում ենք վաղը մատուցել նոր անակնկալներ, մասնավորապես՝ նոր փաստաթղթեր, որոնք ամբողջությամբ հերքում են մինչ օրս Սեդա Սաֆարյանի և նրա եղբոր բոլոր պնդումները, թեյ և սուրճ, որոնք թարմացնում են աշխատունակությունը: Միաժամանակ կապացուցենք, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք բացառում են նրա հետագա պաշտոնավարումը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:
Սպասում ենք բոլորիդ վաղը, փետրվարի 10-ին, ժամը 16:30-ին, Ձորափի 70/1 հասցեում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ