27 12 2022

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը դեկտեմբերի 28-ին հրավիրում է երթի

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը դեկտեմբերի 28-ին հրավիրում է երթի

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը դեկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին հրավիրում է երթի։

«Արցախը 2 շաբաթից ավելի գտնվում է ամբողջական շրջափակման մեջ:
Արցախի միջանցքի բացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պահանջով մենք երթ ենք նախաձեռնել դեպի ՀՀ կառավարության շենք:

Չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին Մատենադարանից երթով շարժվում ենք կառավարության շենք` փաստացի իշխանություններից պահանջելու տեր կանգնել Սահմանադրությամբ ամրագրված պարտականություններին:

Միացի՛ր երթին նաև դու, քո պահանջը ներկայացրու պատասխանատուներին»,-հայտնում են միությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ