10 10 2022

Լիահույս եմ, որ այս անգամ դատավոր Ֆարխոյանը կկարողանա հաղթահարել իր նկատմամբ առկա ճնշումները. Փաստաբան

Լիահույս եմ, որ այս անգամ դատավոր Ֆարխոյանը կկարողանա հաղթահարել իր նկատմամբ առկա ճնշումները. Փաստաբան

Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.

«Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:00-ին Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում շարունակվելու է Գերասիմ Վարդանյանի գործով դատական քննությունը։

Այս նիստին դատարանը քննության է առնելու նաև Գերասիմի խափանման միջոցի հարցը։

Լիահույս եմ, որ այս անգամ դատավոր Ֆարխոյանը կկարողանա հաղթահարել իր նկատմամբ առկա ճնշումները և որոշում կկայացնի ազատ արձակել Գերասին, ով դեռևս մայիսի 12-ից առանց որևէ իրավական հիմքի և օրենքի ուղղակի խախտմամբ գտնվում է անազատության մեջ։

Ցանկանում եմ կոչով դիմել Գերասի բոլոր գաղափարակից ընկերներին, ինչպես նաև այն անձանց, ում համար միևնույն չէ մեր երկրում ստեղծված իրավիճակը։

Հարգելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ դուք առնվազն դատարանի մոտ Ձեր ներկայությամբ կարող եք հայտնի  շրջանակների համար պարզորոշ դարձնել, որ մեր երկրում քիչ չեն այն մարդիկ, ում համար անընդունելի է, որ անձը կարող է կալանքի տակ գտնվել միմիայն այն պատճառով, որ նրա գաղափարները հակադրվում են օրվա իշխանությունների ընտրած հակահայկական քաղաքականությանը։ 

Հիշեք, որ Գերասի տեղ կարող է լինել ձեզանից յուրաքանչյուրը»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ