04 05 2022

Երևի գնանք Ֆրանսիայի հրապարակ և այնտեղ փնտրենք արդարադատություն․ Գարեգին Նուշիկյան



«Մենք հիմա ակնկալիք չունենք այս դատարանից, տեսնում եք ինչքան ժողովուրդ կա դատարանի բակում, երևի ճիշտն այն է, որ մենք այսքան ժողովրդով գնանք Ֆրանսիայի հրապարակ և այնտեղ փնտրենք արդարադատություն»,- Աղվան Հովսեփյանի գործով առաջին դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը։

«Չմոռանանք, թե ինչից հետո Աղվան Վարդանյանը ձերբակալվեց․ նախընտրական փուլում նա իր քաղաքացիական դիրքորշումը արտահայտեց՝ ում է տեսնում, որ երկիրը կարող է այս վիճակից հանել, և այն քրեական գործը, որը մոտ երկու տարի արդեն իսկ հարուցված էր և ոչ մի անգամ չէին կանչել հարցաքննության, դրանից հետո անմիջապես իրեն ձերբակալեցին։ Ինչպե՞ս հասկանանք սա»,- ասաց Նուշիկյանը։

Նրա խոսքով, Աղվան Հովսեփյանի հետ կատարվողը իշխանության գլխավորի անձնական վրժեխնդրությունն է, և  կալանքը՝ խափանման միջոց որպես պատիժ է օգտագործվում։

«Չմոռանանք, որ 10 տարի Աղվան Հովսեփյանը եղել է Գլխավոր դատախազ, որի ժամանակ եղել է Մարտի  1, որի ժամանակ եղել են դատապարտված մարդիկ, որոնք հիմա իշխանության են։ Ես չեմ  կարողանում հասկանալ այս մանրախնդրությունը»,- ասաց Գարեգին Նուշիկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ