23 03 2022

Կոչ եմ անում այլևս թույլ չտաք, որ այստեղ մատ թափ տան, Աժ-ն այդ տեղը չէ․ Գեղամ Նազարյանը՝ Ռուբինյանին



Նիստը նախագահողին կոչ եմ անում այլևս թույլ չտրվի, որ ԱԺ-ում անհարկի կամ հարկի ձայն բարձրացվի, սպառնան, մատ թափ տան, այստեղ այդ տեղը չէ։ ԱԺ-Կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Այնուհետև պատգամավորը հարց ուղղեց ՏԿԵ նախարարին, արդյոք քննարկել են ՀՀ այն բնակավայրերի խնդիրները որոնք գտնվում են Ադրբեջանի սահմանին, մանսավորապես բնակարանային խնդիրը։

«Հասկանալի պատճառներով բանկերը վարկ չեն տրամադրում այնտեղ տուն կառուցելու համար։ Հասկանում եմ, որ դա ֆինանսական լուրջ բեռ է, բայց ավելի անհարկի տեղերում մենք տեսնում ենք ինչպիսի ծախսեր ենք անում, այս դեպքում կարծում եմ՝ սա առաջնային խնդիր պետք է լինի»,-ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ