01 11 2019

Պետդումայի խոսնակը նոյեմբերի 4-ին կժամանի Երևան

Պետդումայի խոսնակը նոյեմբերի 4-ին կժամանի Երևան

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով կժամանի Երևան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ-ի ԽՎ) միջոցառումներին: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունը:

Վոլոդինի այցը, որն զբաղեցնում է ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահի պաշտոնը, տեղի կունենա նոյեմբերի 4-5-ին: «Խորհրդարանական վեհաժողովի հարթակներում պլանավորված են Պետդումայի խոսնակի երկկողմ հանդիպումներ: Նոյեմբերի 5-ին Վյաչեսլավ Վոլոդինը կանցկացնի ՀԱՊԿ-ի ԽՎ-ի 12-րդ լիագումար նիստը»,-ճշտել են մամուլի ծառայությունում: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ստորին պալատի մի աղբյուր, ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովը, ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրա առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, պաշտպանության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը, միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Նատալյա Պոկլոնսկայան, պատգամավորներ Նիկոլայ Ռիժակը, Անատոլի Վիբոռնին եւ ուրիշներ:

ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նիստի օրակարգում տեղ են գտել հավաքական խաղաղապահ ուժերի գործառման բնագավառում կազմակերպության անդամ պետությունների ազգային օրենսդրության կատարելագործման, նացիզմի եւ դրա դրսեւորումների տարածմանը հակազդելու հարցերը, ինչպես նաեւ մոդելային օրենքներ: ՀԱՊԿ-ի ԽՎ-ի 11-րդ լիագումար նիստը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մոսկվայում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ