06  12  2018

ԵԱՏՄ ղեկավարները 18 փաստաթուղթ են ստորագրել

ԵԱՏՄ ղեկավարները 18 փաստաթուղթ են ստորագրել

Եվրասիական տնտեսական միության ղեկավարները Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքում փաստաթղթերի փաթեթ են ստորագրել, որոնց թվում՝ Միության 2019 թվականի բյուջեն և նավթի ու գազի ընդհանուր շուկաների հարցով որոշումները: Այս մասին գրում է РИА Новости-ն։

Համապատասխան ցանկը հրապարակվել է Կրեմլի կայքում: Ընդհանուր առմամբ, 18 փաստաթուղթ է ստորագրվել: Առաջնորդներն ստորագրել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը, «ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն ընթացակարգերի զարգացման մարտավարության մասին» հրամանագիրը,  «ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին», «ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին», «ԵԱՏՄ և անդամ երկրների և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության շուրջ համաձայնագրի ուժ մեջ մտնելու մասին» որոշումները:

Բացի այդ, որոշում է ստորագրվել «ԵԱՏՄ-ի և նրա անդամ երկրների ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը հանգեցնող ժամանակավոր համաձայնագրի ոժի մեջ մտնելու մասին», ինչպես նաև «ԵԱՏՄ միջազգային գործունեության 2019-ի հիմնական ուղղությունների մասին»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ