14  09  2018

Արմեն Կոտոլյանը նշանակվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար

Արմեն Կոտոլյանը նշանակվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Կոտոլյանին նշանակել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Կոտոլյանին նշանակել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար»,-ասված է որոշման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ