25 10 2023

Արամ Ազատյանը վերանշանակվել է իր պաշտոնին

Արամ Ազատյանը վերանշանակվել է իր պաշտոնին

Արամ Ազատյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար: Ազատյան այս մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում գրառմամբ:

«Սիրելի արաբկիրցիներ, հպարտ եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կարողացել եմ արժանանալ Ձեր վստահությանն ու աջակցությանը:

Շարունակելու եմ աշխատել չափազանց մեծ պատասխանատվությամբ:

Արաբկիրը Երևանի զարդն է, և մենք ձեզ հետ միասին այն ամեն օր բարեկարգելու ենք ու կանաչապատելու:

Կյանքի ենք կոչելու զարգացման բոլոր ծրագրերը, ճանապարհ անցնելով այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են աշխատել և քաղաքը սիրելն ապացուցում են նվիրյալ վերաբերմունքով ու գործով:

Պարոն Քաղաքապետ շնորհակալ եմ վստահության համար, պարտավորվում եմ ծառայել հանուն Արաբկիրի և հանուն մեր բոլոր բնակիչների …», - գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ