15  06  2018

Տասնյակ նշանակում-ազատումներ՝ Հայաստանում

Տասնյակ նշանակում-ազատումներ՝ Հայաստանում

Հունիսի 15-ին Հայաստանում՝ կառավարության նիստին և վարչապետի որոշումներով, տասնյակ նշանակում-ազատումներ են կատարվել:

Այսպես

  1. Աղվան Հովսեփյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:
  2. Ավետիք Էլոյանը նշանակվել է քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ: Հիշեցնենք, որ կառավարության՝ հունի 8-ի նիստում հարցն օրակարգից հանվեց, քանի որ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած Էլոյանը դեռ չէր վերադարձել Հայաստան:
  3. Էդգար Գևորգյանն ազատվեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
  4. Միքայել Մանուկյանը վերանշանակվել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնում:
  5. Սրբուհի Ղազարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
  6. Սեդրակ Բարսեղյանն ազատվել է կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնից:
  7. Գրիգոր Մուրադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
  8. Արման Բոշյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ:
  9. Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից:
  10. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ է նշանակվել արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ