26 10 2023

Փաշինյանը մեկնել է Վրաստան

Փաշինյանը մեկնել է Վրաստան

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջոցառման պաշտոնական էջի համաձայն, ներկա է լինելու նաև Ադրբեջանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը կայքում ներկայացված են որպես բանախոսներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ