21  10  2019

Շինարարության, սննդի պատրաստման ոլորտում մասնագետների դեֆիցիտ կա․ Գագիկ Մակարյան



«Աշկերտության նպատակն այն է, որ որքան հնարավոր է արագ գործնական գիտելիքներ հաղորդել։ Մեր երիտասարդները այսօրվա կրթական համակարգում այդ գործնական գիտելիքները չեն ստանում և իրենք մրցունակ չեն»,- «Աշակերտությունը և մասնագիտական կողմնորոշումը Հայաստանում. Հայ-շվեյցարական լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Ըստ նրա շատ են ավելորդ մասնագիտությունները և դրանց ֆիլտրումը սկսվել է դեռևս 6-7 տարի առաջ․ «Աշկերտների շրջանում ամենապահանջված մասնագիտություններն են՝ եռակցող, փականագործներ, սննդի պատրաստման մասնագետներ կարի ոլորտում դեֆիցիտ կա, շինարարության ոլորտում՝ կռունկավարներ, շինարարական կոնստրուկցիաներ հավաքողներ, պատշարներ։ Մոտավորապես 10 մասնագիտություն սուղ վիճակում է գտնվում»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ