20  08  2019

«Թավշա հեղափոխությունը» դասագրքերում ավելացնելու խնդիր չի եղել. Փոխնախարար



«Ձևավորվել է պատմաբանների 6 հոգանոց աշխատանքային խումբ, իրենց առջև խնդիր ենք դրել՝ ուսումնասիրել 9-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքն ու ծրագիրը և առաջարկություններ ներկայացնել»,- լրագրողների հետ հանդիպմանը «Վերախմբագրե՞լ Հայոց պատմության դասագիրքը՝ ըստ նոր իրավիճակի» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը:

Նա նշեց, որ իրենց առջև խնդիր չի եղել բովանդակություն փոխել . «Խնդիրն առաջացավ այն պահից, երբ առաջարկ ներկայացվեց՝ դասագրքում ներգրավել նաև 2013-2018թթ. իրադարձությունները: Մենք ապրիլին հանդիպել ենք հանձնաժողովի անդամների հետ, և ինքներս ենք հարցրել՝ համաշխարհային փորձն ինչպե՞ս է պատմության դասագրքերում ներգրավում վերջին իրադարձությունները, նորագույն շրջանի ո՞ր ժամանակահատվածից սկսած են ներգրավում, և արդյո՞ք նպատակահարմար է այս պահին քաղաքական իրողությունները որպես մեկնաբանություն և արդեն որակավորում, իրողություն ներկայացնել դասագրքերում»,- նշեց Լուսինե Առաքելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ