07 12 2018

Մի երկրում սխալներով գրողը նշանակվում է ռեկտոր, մեկ այլ երկրում՝ նախարար

Մի երկրում սխալներով գրողը նշանակվում է ռեկտոր, մեկ այլ երկրում՝ նախարար

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Բաշկորտոստանի Հանրապետության կրթության զարգացման ինստիտուտի աշխատակիցները խնդրանքով դիմել են շրջանի ղեկավարությանը: Նրանք խնդրել են չեղարկել կրթության արդեն նախկին նախարար Գուլնազ Շաֆիկովային ռեկտորի պաշտոնում նշանակելու որոշումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:

Instagram-ում Շաֆիկովայի հետևորդները Սանկտ Պետերբուրգում «Տարվա ուսուցիչ-2018» համառուսական մրցույթի բացման մասին նրա գրառման մեջ երկու քերականական սխալ էին գտել:

Ավելի ուշ նախարարն ուղղել էր սխալները, իսկ հետո ընդհանրապես ջնջել գրառումը: Դրա փոխարեն հայտնվել է մեկ այլ գրառում, որտեղ Շաֆիկովան քերականական սխալները բացատրել է փորձարկմամբ:

Շաֆիկովան կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2015 թ.-ի սեպտեմբերից:

Նշենք, որ Հայաստանում ևս կրթության նախարարը գրում է սխալներով, բայց, ի տարբերություն, Բաշկորտոստանի Հանրապետության, մեր երկրում սրան հանրությունը ըմբռնումով է մոտենում, իսկ ՀՀ վարչապետն էլ պաշտպանում` նշելով, որ դա ֆեյք օգտատերերի ձեռքի գործն է:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Արայիկ Հարությունյանը Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին ֆրանսերենով գրառում էր կատարել,  հինգ բառից կազմված նախադասության մեջ անելով երկու սխալ: Երկրորդ դեպքում էլ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակի առաջին տասնյակին ներկայացնելիս և իր առաջադրման մասին հաղորդելիս մեկ գրառման մեջ յոթ սխալ էր կատարել, այդ թվում՝ կետադրական:

Իհարկե, քանի որ համացանցը տետրից տարբերվում է այնքանով, որ հնարավոր է սխալներն ուղղել առանց ջնջում անելու, որպես տառասխալի հետք մնացին միայն էջի սքանավորումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ