02  04  2018

Պայթյուն Հյուսիսային պողոտայում. Կան տուժածներ. լուսանկարներ. Թարմացվում է

Պայթյուն Հյուսիսային պողոտայում. Կան տուժածներ. լուսանկարներ. Թարմացվում է

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 8 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Տուժածներից 6-ը երեխաներ են՝ 3-ը` ՌԴ, 1-ը` Իրանի քաղաքացի:

Համաձայն ոստիկան ության՝ պայթյունի պատճառը եղել է շինության ներսում գարեջրի ճնշումն ապահովող բալոնը։

***

ԱԻ նախարարությունն ավելի ուշ հրապարակեց պայթյունից տուժածների անունները.

Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան)

Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան)

Զարուհի Մելիքյան (19 տարեկան)

Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի)

Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի)

Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի)

Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի)

Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):

 

Տուժածներից միայն մեկի՝ Ռուբինա Մարկոսյանի վիճակն է ծանր, մյուսների վիճակը բավարար է։ 

***

Բժշկական կենտրոն այցելեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի այցելեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը մասնագիտությամբ մանկաբույժ է:

Լրագրողների հետ զրույցում Արա Բալոյանը ասաց, որ երեխաների վիճակը միջին ծանրության է, բացի 8 տարեկան Ռուբինա Մարկոսյանի, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Երեխան այժմ վիրահատվում է, նա  բավական մեծ վնասվածք է ստացել ազդրի վերին երրորդական հատվածում, մկանները վնասվել են, մինչև ոսկոր հասել,  բայց ոսկորը չի վնասվել, բժիշկները կարողացան վերականգնել հյուսվածքները, արյունահոսությունը կանգնեցնել»,- ասաց Արա Բաբլոյանը:

 

Բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն էլ ասաց, որ երեխաները ստացել են ոչ թե այրվածքներ, այլ` բեկորային վնասվածքներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ