14 07 2021

Դատաքննության ընթացքում իմ ներկայացրած 9 թեզերից ոչ մեկին հակափաստարկներ չեն բերվել. Դավիթ Հարությունյան



Եթե չլինեին արտառոց պայմաններ, ես իմ եզրափակիչ խոսքում մանրամասն կհիմնավորեի իմ ներկայացրած 9 թեզերը և հատ-հատ կապացուցեի, որ դատաքննության ընթացքում իրականում այդ թեզերից ոչ մեկի դեմ հակափաստարկներ չեն բերվել: Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Առաջին թեզի հետ կապված ես կապացուցեի, որ ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիքը, մարդկանց հոգեբանական ահաբեկումն ու նվաստացումը որևէ աղերս չունեն ո՛չ ժողովրդավարության, ո՛չ էլ ազատ ընտրությունների սկզբունքի հետ: Այս առումով ՔՊ-ի հիմնական հակափաստարկը կառուցված էր այն սխալական թեզի վրա, որ իբր չկա նյութական իրավունքի նորմ, որը պետք է հիմք հանդիսանար Փաշինյանի խոսքը սահմանափակելու համար:

Ես կհիմնավորեի, որ նման սահմանափակման և՛ հիմքը, և՛ պահանջն անմիջականորեն բխում է սահամնադրական կարգի հիմունք հանդիսացող ազատ ընտրության սահամանդրական սկզբունքից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ