27 10 2020

Բացահայտված ապացույցները հետագայում կներկայացվեն միջազգային դատական ատյաններ. Արթուր Մելիքյան



Սերտ համագործակցված աշխատում ենք ԱԱԾ, ռազմական ոստիկանության, Զինված ուժերի, Գլխավոր շտաբի և համպատասխան ստորաբաժանումների, որոշ դեպքերում նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

«Աշխատանքի հիմնական երկու ուղղություն ունենք, առաջինը, որ ագրեսիայի դեպքով հարուցվել է քրգործ, և երկրորդ մեծ քրեական գործը, որ հարուցվել է զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում է:

Նաև նշեմ, որ մեր 15 ծառայող որպես պահեստազորայիններ զորակոչվել են և ծառայության նշանակվել տարբեր զորմասերում, ինչպես նաև կամավորագրվել են ևս 4 ծառայող, ովքեր 15-ից մի մասի հետ այսօր գտվում են առաջնագծում: Նաև ավելի քան 150 կամավորագրված քննիչներ ունենք, որոնք այսօր արդեն 3-րդ օրն է տեսական և գործնական վարժանքներ են անցնում, որ նույնպես մեկնեն առաջնագիծ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ