15 10 2020

ԲԴԽ-ն դատավոր Վահե Խալաթյանի լիազորությունները դադարեցրել է

ԲԴԽ-ն դատավոր Վահե Խալաթյանի լիազորությունները դադարեցրել է

ԲԴԽ-ն դատավոր Վահե Խալաթյանի լիազորությունները դադարեցրել է՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։

«Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով եւ 155-րդ հոդվածով՝ որոշել է բավարարել Արդարադատության նախարարի միջնորդությունը եւ դադարեցնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով»,- հայտնում է ԲԴԽ-ն։

Ամբողջական որոշումը՝ կից հղումով:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ