25 06 2020

ՍԴ մասին օրենքը մոռացել են փոխել, դե գնացեք սխալների ուղղման․ Մելիքյան

ՍԴ մասին օրենքը մոռացել են փոխել, դե գնացեք սխալների ուղղման․ Մելիքյան

Գործող Սահմանադրությամբ նախատեսված չէ Սահմանադրության նորմերի անմիջական գործողությունը. դա նախատեսված էր 1995 եւ 2005թթ. խմբագրությամբ Սահմանադրությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա գրել է.

«ՍԴ նախագահի եւ երեք դատավորների հայտարարությունը հերթական անգամ ի ցույց դրեց գործող ռեժիմի իրավաբանական անգրագիտությունը. Սահմանադրությունը (իբր թե) փոխել են, բայց ՍԴ մասին օրենքը՝ մոռացել։

Լավ, մի բան էլ ես հիշեցնեմ։ Գործող Սահմանադրությամբ նախատեսված չէ Սահմանադրության նորմերի ԱՆՄԻՋԱԿԱՆ գործողությունը. դա նախատեսված էր 1995 եւ 2005թթ. խմբագրությամբ Սահմանադրությամբ։ Իսկ այն, որ օրենքները չհակասեն Սահմանադրությանը, առաջին հերթին ԱԺ խնդիրն է, իսկ երկրորդ հերթին՝ ՍԴ խնդիրը (եթե լինի դիմում)։ Միակ բացառությունը վերաբերում է մարդու իրավունքներին, որոնք գործում են անմիջականորեն։

Կարճ ասած, оплошали. Դե գնացեք սխալների ուղղման»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ