16 04 2020

Սերգեյ Սահակյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Սերգեյ Սահակյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սերգեյ Սահակյանին նշանակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նախագահի հրամանագրում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 9-ի ԲԴԽ-17-Ո-37 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ