06 05 2019

Մանվել Գրիգորյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ

Մանվել Գրիգորյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կոպիտ խախտմամբ է անփոփոխ թողնել գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին մայիսի 6–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրիգորյանի փաստաբանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ դատարանը չի ապահովել իր պաշտպանյաի՝ լսելի լինելու իրավունքը և առանց Մանվել Գրիգորյանի խոսքը լսելու՝ նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշում է կայացրել։

«Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Մնացական Մարտիրոսյանը շտապում էր ժամ առաջ Մանվել Գրիգորյանի փախանման միջոցն անփոփխ թողնել՝ ցույց տալու համար, թե ինչ կամակատար դատավոր է»,–ասաց նա։

Լևոն Բաղդասարյանը նշեց, որ պաշտպանական կողմը ներպետական ատյաններում սպառել է պաշտպանության գործիքակազմը և օրենով սահմանված կարգով դիմելու են ՄԻԵԴ։

«Քիչ է, երբ վարչապետը հայտարարում է, ոչ չի միջամտելու դատական համակարգի գործերին, նա նաև պարտավոր է պարզել, թե ովքեր են այն անձինք, ովքեր անօրինական գործառույթներով փորձում են ազդել դատական ակտի այս կամ այն ելքի վրա: Կա միջամտություն, հակառակ դեպքում դատարանը պարտադրված կլիներ արդարադատություն իրականացնել»,–ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ