20 09 2018

ԱԱԾ տնօրենը հարցաքննվել է

ԱԱԾ տնօրենը հարցաքննվել է

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով։ Այս մասին ԱԺ-ում սեպտեմբերի 20-ին՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ չի միջամտում ձայնագրության հետ կապված՝ պաշտոնական լիազորությունների հնարավոր անցման դեպքով հարուցված քրեական գործի քննությանը։

«Կա հարուցված քրեական գործ պաշտոնական լիազորություններն անցնելու մասով: Ես առհասարակ չեմ խառնվում այդ գործին։ Մենք մեր գործն օպերատիվ մասով անում ենք, իսկ օպերատիվ տվյալները, ինչպես գիտեք, հրապարակման ենթակա չեն»,- նշեց ԱԱԾ տնօրենը՝ հավելելով, որ շատ երկրներում են ձայնագրություններ եղել, և տեխնիկայի այս դարում հնարավոր է՝ խոցելի տեղ լիներ։

«Այն, ինչ ես խոսում եմ հեռախոսով, կարող եմ պատասխան տալ իմ ցանկացած ասածի ու արածի մասին»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ