14  09  2018

Անահիտ Ֆարմանյանի խափանման միջոց կալանքը փոխվել է անձնական երաշխավորության

Անահիտ Ֆարմանյանի խափանման միջոց կալանքը փոխվել է անձնական երաշխավորության

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Շիրակի մարզի դատախազությունում նման որոշում է կայացվել սեպտեմբերի 11-ին։ Նոր խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։ Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորներ են հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Որոշում է կայացվել Ա.Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրան կալանավորելու որոշում էր կայացվել, հայտարարված է հետախուզում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ