24  05  2018

Ելիզավետա Դանիելյանը ցանկանում է ՍԴ անդամ դառնալ

Ելիզավետա Դանիելյանը ցանկանում է ՍԴ անդամ դառնալ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել ՍԴ դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի կայքը։

Հայտարարության մեջ ասվում է. « Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 12-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ՍԴ անդամի ընտրություններում առաջադրված Էմիլ Բաբայանը չընտրվեց: Նրա թեկնածությունը առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ