04 05 2018

Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ դատավոր

Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ դատավոր

Մայիսի 4-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ՍԴ անդամի ընտրություններում առաջադրված Էմիլ Բաբայանը չընտրվեց։

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ ընտրություններին մասնակցել է 54 պատգամավոր, որից թեկնածուի օգտին քվեարկել է 51-ը։ Դեմ եղել է 3 պատգամավոր։

Նշենք, որ օրենսդրության համաձայն, ՍԴ անդամ ընտրվում է ԱԺ պատգամովորների 3/5-րդով (63 պատգամավոր): Էմիլ Բաբայանը ՍԴ անդամի թեկնածու է առաջադրվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Նրան խորհրդարանում ներկայացնում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։

ՍԴ անդամի ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարել էին «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ