05  03  2018

20 տարի՝ էքստրասենսի սպանության համար

20 տարի՝ էքստրասենսի սպանության համար

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը մարտի 5-ին դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Մուշեղ Մխիթարյանի դատավճիռն ընթերցվեց առանց նրա շահերի պաշտպան Մարինե Ֆարմանյանի ներկայության: Նշենք, որ մեղադրողը Մուշեղ Մխիթարյանի համար պահանջել էր 20 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ