16 04 2024

Պետությունը ոտքով-գլխով պատասխանատու է այդ անձի նկատմամաբ, քանի որ նա ձերբակալված է․ Ռուբեն Մելիքյան



Պետությունը ոտքով-գլխով պատասխանատու է այդ անձի նկատմամաբ, քանի որ նա ձերբակալված է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դեպքի մասին, ցավոք սրտի, մենք չենք իմացել։ Այսօր ես զանգ ստացա ԱԺ պատգամավորներից, որոնք մեր պայմանավորվածության համաձայն այցելել են Սամվելին և նրանք են պարզել այդ ողջ եղելությունը։ Սամվելը նրանց ներկայացրել է փաստերը և անմիջապես կապվել են իմ և Վարզդատի հետ։ Սամվելից ստացել ենք թույլտվություն՝ այս հարցերը բարձրաձայնելու համար»,- ասաց փաստաբանը։ 

Մելիքյանը նշեց, որ կատարվածը ներկայացնելու են նաև միջազգային գործընկերներին։

«Որևէ  դուռ չենք թողնելու չծեծված։ Դռնից հանեն՝ պատուհանից ենք մտնելու։ Այս հարցն ամենասկզբունքային հարցն է, որն  այսօր մեր իրավապաշտպանական փոքր նշույլ ունեցող մարդու առջև կարող է կանգնել։ Սա բնականաբար խոշտանգման դրսևորում է»,- շեշտեց Մելիքյանը։  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ