07 03 2024

Երբ մի պրոցեսից բարոյականությունը դուրս է գալիս, հայտնվում ենք այս վիճակում. Լևոն Քոչարյան



Մեկ այլ պատգամավորի գործով, երբ դատավորն արձակուրդում էր, ու նա էլ պետք է մեկներ՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար, դատարանի նախագահն էր թույլտվությունը տվել։ Այս իր գործով դատական նիստին խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդության ժամանակ իր ելույթում  ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Անցած դատական նիստին դատախազը երբ սկսում է խոսքն, ասում է՝ պատճառաբանված ու հիմնավորված է խափանման միջոցը։ Մի քանի անգամ խնդրեցի, որպեսզի գոնե մեկ հիմք բերեն, բայց զրո բացատրություն։ Իսկ հիմա իրենք ձեր կայացրած որոշման վրա հղում են անում, ասում են՝ դուք եք ասել, որ չի կարող այդպես լինել։ Երբ մի պրոցեսից բարոյականությունը դուրս է գալիս, հայտնվում ենք այս վիճակում։ Դուք մտածում եք, որ պիտի գնամ Ժնեւ ու փախչե՞մ, լո՞ւրջ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ