07 03 2024

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով



Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր) տեղի է ունենում պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ քննվող գործով 2-րդ դատական նիստը։

Գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել սույն թվականի փետրվարի 27-ին: Դատարանը մերժել էր վերջիններիս դեմ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Հիշեցնենք` Լևոն Քոչարյանին և նրա ընկերոջը` Սերգեյ Ասատուրովին, մեղադրում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու և ոստիկաններին ծեծելու մեջ։ Ըստ իրավապահների՝ Լևոն Քոչարյանը ծեծի է ենթարկել 4 կարմիր բերետավորի։

Մանրամասները՝ ՈւՂԻՂ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ